18:50  ,  6 մայիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Ռոմայի» հարձակվողը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել իտալական «Ռոմայի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նրա գոլի շնորհիվ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 1։0 հաշվով պարտության էր մատնել անգլիական «Լեսթեր Սիթիին» եւ դուրս եկել եզրափակիչ։

Լավագույնի կոչմանը հավակնում էին նաեւ Ուեսլի Ֆոֆանան («Լեսթեր Սիթի»), Լուան Պերեսը («Մարսել») եւ Գերնոտ Տրաուները («Ֆեյենորդ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում