18:24  ,  6 մայիսի, 2022

Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։

Սերբ թենիսիստը մրցեց լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը կհանդիպի իսպանացիներ Ռաֆայել Նադալի եւ Կառլոս Ալկարասի դիմակայության հաղթողի հետ։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում