14:55  ,  6 մայիսի, 2022

Երազանքի լիգան վերադառնում է, մասնակցում է 126 թիմ

Մայիսի 7-ին կմեկնարկի ֆուտբոլի աղջիկների 2021-2022 թվականների մրցաշրջանի մանկապատանեկան առաջնության երկրորդ հատվածը։

Առաջնությանը մասնակցում է 126 թիմ՝ Մ10 (32 թիմ), Մ12 (77 թիմ) և Մ14 (17 թիմ) տարիքային խմբերում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Մ12 տ․ առաջնությունը՝ Երազանքի լիգան, անցացվում է Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում, իսկ Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերում առաջնութունն անցկավում է բոլոր տարիքային խմբերով։

Խմբային փուլի ավարտից հետո կանցկացվի հանրապետական փուլը, որտեղ մարզային հավաքական թիմերը կմրցեն միմյանց հետ՝ օլիմպիական մրցակարգով մրցանակակիրներին  որոշելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով