12:36  ,  6 մայիսի, 2022

Նադալ․ Հիմա Ալկարասն ինձնից լավ է խաղում, նա է ֆավորիտը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը 19-ամյա Կառլոս Ալկարասի հետ առաջիկա դիմակայությունում ֆավորիտ է համարում մրցակցին։ Իսպանացի թենիսիստները կհանդիպեն Մադրիդի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում։

«Հիմա Ալկարասն ինձնից լավ է խաղում, նա է ֆավորիտը։ Նա ցուցադրում է լավ դինամիկա, ավելի լավ հոգեբանական վիճակում է։ Նա երիտասարդ է եւ ունի անսպառ էներգիա։ Հստակ տեսնում եմ, թե ով է ունենալու առավելություն»,- Նադալի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Նադալ - Ալկարաս մրցախաղը տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նադալը Մադրիդի «Մասթերսի» հնգակի հաղթող է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում