Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։
Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն աջ կիսապաշտպանի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:
Մայիսի 6-ից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու է վերջին 30 տարիների լավագույն ձախ կիսապաշտպանը։
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը։
Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 11-ը՝ 18:00։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում