10:28  ,  6 մայիսի, 2022

Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը հայտնի է

Ռուսաստանցի Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Գամրոտը, հաղորդում է Polsat Sport-ը։ Մենամարտը տեղի կունենա հունիսի 25-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում նախատեսված խառը մենամարտերի UFC Fight Night 208  մրցաշարում։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 18 հաղթանակ, կրել 2 պարտություն։ Նա UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Մատեուշ Գամրոտը տարել է 20 հաղթանակ, կրել 1 պարտություն։

Փետրվարի 27-ին Լաս Վեգասում Արման Ծառուկյանը UFC Vegas 49 մրցաշարում պարտության էր մատնել իսպանացի Խոել Ալվարեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս