01:05  ,  6 մայիսի, 2022

Եվրոպայի լիգա․ Եզրափակիչում՝ «Այնտրախտ» - «Գլազգո Ռեյնջերս» (տեսանյութ)

Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսն» ու գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

«Գլազգո Ռեյնջերսը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում տանը 3։1 հաշվով պարտության մատնեց գերմանական «ՌԲ Լայպցիգին», որն առաջին խաղում առավելության էր հասել 1։0 հաշվով։

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» պատասխան խաղում էլ հաղթանակ տարավ Լոնդոնի «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 1։0։

Առաջին խաղում անգլիական թիմը պարտվել էր 1։2 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին Սեւիլիայում։

Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 3։1 (տեսանյութ), (առաջին խաղ` 0:1)

Ջեյմս Տավերնիե, 19, Գլեն Կամարա, 24, Ջոն Լանդստրյոմ, 81 - Կրիստոֆեր Նկունկու, 71

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ), (առաջին խաղ` 2:1)

Ռաֆայել Բորե, 26

Հեռացում՝ Աարոն Քրեսուել («Վեստ Հեմ»), 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում