21:21  ,  5 մայիսի, 2022

«Փյունիկը» հաղթեց «Նոային»

Հայաստանի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Փյունիկն» ընդունեց փոխչեմպիոն «Նոային»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Փյունիկից» աչքի ընկան սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչն ու վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյոն։

28 խաղից հետո «Փյունիկը» 67 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիայից»։ «Նոան» 5-րդն է՝ 34 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 31-րդ տուր

«Փյունիկ» - «Նոա»՝ 2։1

Ուրոշ Նենադովիչ, 20, Խոսե Կարաբալյո, 75 - Մաքսիմ Մայրովիչ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում