00:55  ,  5 մայիսի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը» պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում պայքարը տեղափոխեցին ավելացված ժամանակ։

Հիմնական ժամանակում Արքայական թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 73-րդ րոպեին աչքի ընկավ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

Արքայական թիմը հավասարությունը վերականգնեց հիմնական ժամանակի վերջին րոպեին բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի գոլի շնորհիվ։ 2 րոպե անց Ռոդրիգոն նաեւ դուբլ ձեւակերպեց։

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում առավելության էր հասել 4։3 հաշվով։

Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում այս դիմակայության հաղթողի մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 3։4)

Ռոդրիգո, 90, 90+1 - Ռիյադ Մահրեզ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս