12:40  ,  4 մայիսի, 2022

Եվրո-2023․ Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին 2 խաղերի ժամանակացույցը

ՈւԵՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի՝ Եվրո-2023-ի որակավորման փուլի H խմբի վերջին երկու հանդիպումների անցկացման ժամկետները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

H խմբի 9-րդ տուրի Հայաստան Մ-21 - Ֆրանսիա Մ-21 հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 20:00-ին։

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այս ընտրական փուլում վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 12-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունելով Ուկրաինայի հասակակիցներին։ Հանդիպման մեկնարկը՝ 19։00-ին։

H խումբ

1․ Ֆրանսիա (7 խաղ)՝ 19 միավոր

2․ Ուկրաինա (6 խաղ)՝ 13 միավոր

3․ Սերբիա (8 խաղ)՝ 11 միավոր

4․ Ֆարերյան կղզիներ (8 խաղ)՝ 9 միավոր

5․ Հյուսիսային Մակեդոնիա (8 խաղ)՝ 6 միավոր

6․ Հայաստան (7 խաղ)՝ 3 միավոր 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում