23:57  ,  3 մայիսի, 2022

ՉԼ․ «Վիլյառեալը» 2։0 հաշվով հաղթում է «Լիվերպուլին» (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իսպանական «Վիլյառեալը» ընդունել է անգլիական «Լիվերպուլին»։ 

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վիլյառեալի» սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան։ 41-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի կիսապաշտպան Էթիեն Կապուն։

Առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English