23:26  ,  3 մայիսի, 2022

Պոչետինոն չի ընդգրկվել Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչի կոչման հավակնորդների ցուցակում

Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի ընդգրկվել Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն մարզիչի կոչման հավակնորդների հնգյակում, որը հրապարակել է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հավակնորդների թվում են Խորխե Սամպաոլին («Մարսել»), Բրունո Ժենեզիոն («Ռեն»), Անտուան Կոմբուարեն («Նանտ»), Կրիստոֆ Գալտիեն («Նիցա») եւ Ժյուլիեն Ստեֆանը («Ստրասբուրգ»)։

ՊՍԺ-ն 35 խաղում վաստակել է 79 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Մարսելն» ունի 65 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով