12:33  ,  3 մայիսի, 2022

Պրեմիեր լիգա․ Ռոնալդուն լավագույնն է տնային խաղերում խփած գոլերի քանակով

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնության տնային խաղերում խփած գոլերի քանակով լավագույնն է Պրեմիեր լիգայում, հաղորդում է մրցաշարի կայքը։

35-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 3։0 հաշվով հաղթել էր «Բրենթֆորդին», Ռոնալդուն խփել էր թիմի երկրորդ գոլը 11 մետրանոցից։

37-ամյա ֆուտբոլիստը տնային խաղերում խփել է 14 գոլ։

Երկրորդ տեղում Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինն է՝ 13 գոլ։ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը տնային խաղերում խփել է 11 գոլ, «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն՝ 10 գոլ, «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ 9 գոլ։

Ռոնալդուն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 18 գոլ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 36 խաղից հետո 58 միավորով 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս