09:50  ,  3 մայիսի, 2022

Մադրիդ․ Խաչանովը պարտվեց աշխարհի 156-րդ ռակետին

Մադրիդում մեկնարկած թենիսի «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում 25-ամյա ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 156-րդ ռակետ, 28-ամյա ֆրանսիացի Լյուկա Պույի հետ։

Համաշխարհային դասակարգման 26-րդ համարն անսպասելի պարտություն կրեց երկու սեթում՝ 3։6, 4։6։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 36 րոպե։

Երկրորդ շրջանում Լյուկա Պույի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում