09:02  ,  3 մայիսի, 2022

ՉԼ․ Խմբային փուլում «Զենիթի» փոխարեն հանդես կգա Շոտլանդիայի չեմպիոնը

Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» փոխարեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում հանդես կգա Շոտլանդիայի չեմպիոնը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ն հեռացրել է Ռուսաստանի ակումբներին եւ հավաքականներին եվրագավաթային մրցաշարերից եւ Ազգերի լիգայից հաջորդ մրցաշրջանում։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։

Շոտլանդիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ 86 միավորով առաջին տեղում է «Սելթիկը», «Գլազգո Ռեյնջերսն» ունի 80 միավոր։ Չեմպիոնական մրցավավազքում մնացել են այս ակումբները։ Երկրորդ տեղ գրաված թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում