00:40  ,  3 մայիսի, 2022

«Ատալանտան» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» տանը մրցեց ուժեղագույնների լիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Սալերնիտանայի» հետ, որը նախորդ երեք տուրերում հաղթանակ էր տարել։

Այս անգամ էլ «Սալերնիտանան» մոտ էր հաղթանակի, սակայն 88-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչի խփած գոլը «Ատալանտային» փրկեց պարտությունից՝ 1։1։

«Ատալանտան» 56 միավորով 8-րդն է, «Սալերնիտանան» 18-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ատալանտա» - «Սալերնիտանա»՝ 1։1 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 88 - Էդերսոն, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս