Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
«Բայերը» 58 միավորով երրորդն է եւ 3 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգից»։
Օրվա մյուս խաղում «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։
«ՌԲ Լայպցիգը» 5-րդն է՝ 54 միավոր։ Մյոնխենգլադբախի թիմը 10-րդ տեղում է՝ 41 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բայեր» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2։0 (տեսանյութ)
Պաուլինյու, 19, Պատրիկ Շիկ, 52
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 3։1 (տեսանյութ)
Բրիլ Էմբոլո, 18, Յոնաս Հոֆման, 45+2, 77 - Կրիստոֆեր Նկունկու, 36
Հեռացում՝ Նիկո Էլվեդի («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում