17:53  ,  2 մայիսի, 2022

ԵԱ․ Արսեն Ավետիսյանն ու Ֆերդինանդ Կարապետյանը մեդալ չեն նվաճել

Սոֆիայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը, որոնց չի հաջողվել մեդալ նվաճել։

Արսեն Ավետիսյանը պարտվել է երկրորդ շրջանում, Ֆերդինանդ Կարապետյանը՝ առաջին շրջանում։

Նրանք վերադարձել են Վրաստանի Գորի քաղաք եւ միացել այնտեղ մարզումային հավաք անցկացնող թիմակիցներ Գասպար Հայրապետյանին, Շահեն Աբաղյանին (երկուսն էլ`   60 կգ), Արտյոմ Ղալաչյանին (66 կգ) և  Մերուժան Սարգսյանին (73 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Նշած մարզիկներին, ինչպես նաև Արսեն Ավետիսյանին,  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը կուղեկցի Բոսնիայի Սարաևո, որտեղ մայիսի 5-8-ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի  խաղարկության փուլային մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս