12:03  ,  2 մայիսի, 2022

ՀՖՖ-ի 30-ամյակ․ Քվեարկությամբ կորոշվի նախորդ 30 տարվա լավագույն աջ կիսապաշտպանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։ 

Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն ձախ պաշտպանի  քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:

Մայիսի 2-ից քվեարկությամբ որոշվելու է վերջին 30 տարիների լավագույն աջ կիսապաշտպանին 

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով,  լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը 

Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 5-ը՝ 18:00։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով