00:54  ,  2 մայիսի, 2022

«Բարսելոնան» պարտության մատնեց «Մալյորկային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Մալյորկայի» հետ։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Բարսելոնային» հաղթանակ բերեցին հոլանդացի հաձակվող Մեմֆիս Դեպայի ու իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի գոլերը։

«Բարսելոնան» 66 միավորով երկրորդն է, «Մալյորկան» 16-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարսելոնա» - «Մալյորկա»՝ 2։1 (տեսանյութ)

Սեմֆիս Դեպայ, 25, Սերխիո Բուսկետս,  54 – Անտոնիո Ռայիլյո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով