00:38  ,  2 մայիսի, 2022

«Ռոման» չհաղթեց տնային խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Բոլոնիայի» հետ։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածք ունի եւ բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։

«Ռոման» 59 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի 6-րդ տեղում ընթացող «Լացիոն»։ «Բոլոնիան» 13-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում