21:28  ,  1 մայիսի, 2022

«Արսենալը» հաղթեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Վեստ Հեմի» եւ «Արսենալի» մասնակցությամբ։ 2։1 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

«Արսենալից» աչքի ընկան անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգն ու բրազիլացի պաշտպան Գաբրիելը։ «Վեստ Հեմի» գոլի հեղինակն է անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը։

«Արսենալը» 63 միավորով չորրորդն է եւ 2 միավոր առաջ է 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմից»։ «Վեստ Հեմը» 7-րդն է՝ 52 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 1։2 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 45 - Ռոբ Հոլդինգ, 38, Գաբրիել, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով