19:01  ,  1 մայիսի, 2022

«Էվերտոնն» ուժեղ էր «Չելսիից», «Տոտենհեմը»՝ «Լեսթերից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում ընդունեց Լոնդոնի «Չելսիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի գոլը։

«Չելսին» 66 միավորով երրորդն է եւ 5 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից», որը 3։1 հաշվով պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին»։ Լոնդոնյան թիմից դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Լեսթեր Սիթին» 11-րդն է՝ 42 միավոր։ «Էվերտոնը» 18-րդ տեղում է՝ 32 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Էվերտոն» - «Չելսի»՝ 1։0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 47

«Տոտենհեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 3։1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 22, Սոն Հին Մին, 61, 79 - Կելեչի Իհեանաչո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս