18:54  ,  1 մայիսի, 2022

«Միլանը» հաղթեց «Ֆիորենտինային» եւ 5 միավոր առաջ է «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար «Միլանն» ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

82-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

«Միլանը» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆիորենտինան» 7-րդն է՝ 56 միավոր։

«Միլանն» ու «Ինտերն» ապահովել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրեր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 1։0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս