16:23  ,  1 մայիսի, 2022

Բոնուչին 35-ամյակը նշեց հաղթական դուբլով (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց հետնապահ «Վենեցիային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Արդեն 7-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որին գոլային փոխանցում կատարեց հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը։

71-րդ րոպեին հյուրերը իտալացի հարձակվող Մատիա Արամուի գոլի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը, սակայն 5 րոպե անց Բոնուչին նաեւ երկրորդ գոլը խփեց։

Բոնուչին մայիսի 1-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը։

«Յուվենտուսը» 69 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Նապոլիից»։ «Վենեցիան» վերջինն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Յուվենտուս» - «Վենեցիա»՝ 2։1 (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 7, 76, Մատիա Արամու, 71

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 17։00 (Երեւանի ժամանակ)

«Էմպոլի» - «Տորինո»՝ 17։00

«Ուդինեզե» - «Ինտեր»՝ 20։00

«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս