01:22  ,  1 մայիսի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» պարտվեց Բիլբաոյում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։

8-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի իսպանացի պաշտպան Մարիո Էրմոսոն, 55-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց իսպանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը։

«Աթլետիկոն» 61 միավորով չորրորդն է, «Աթլետիկը» 8-րդն է՝ 51 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2։0 (տեսանյութ)

Մարիո Էրմոսո, 8, ինքնագոլ, Ինյակի Ուիլյամս, 55, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս