00:38  ,  1 մայիսի, 2022

«Լացիոն» հաղթեց «Սպեցիային» եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 4։3 հաշվով ավելացված ժամանակում իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիի խփած գոլի շնորհիվ։

«Լացիոն» 59 միավորով 5-րդն է եւ 1 միավոր առաջ է 6-րդ տեղ նահանջած «Ռոմայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սպեցիան» 16-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Սպեցիա» - «Լացիո»՝ 3։4 (տեսանյութ)

Կելվեն Ամիեն-Ադու, 9, Կեւին Ագուդելո, 35, Պետկո Խրիստով, 56 - Չիրո Իմոբիլե, 33, 11մ, Իվան Պրովեդել, 54, ինքնագոլ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 68, Ֆրանչեսկո Աչերբի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով