22:28  ,  30 ապրիլի, 2022

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ եւ առաջատարն է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, հոլանդացի պաշտպան Նատան Ակեն, բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն։

34 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 83 միավորով առաջատարն է, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։ «Լիդս Յունայթեդը» 17-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։4 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 13, Նատան Ակե, 54, Գաբրիել Ժեզուս, 78, Ֆերնանդինյո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում