21:35  ,  30 ապրիլի, 2022

«Ռեալի» պարգեւատրության արարողությունը (ֆոտո, վիդեո)

Մադրիդի «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում տեղի ունեցավ Արքայական թիմի պարգեւատրության արարողությունը։

«Ռեալը» 35-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

62-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում 4։0 հաշվով պարտության մատնեց «Էսպանյոլին» եւ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ ապահովեց առաջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում