19:26  ,  30 ապրիլի, 2022

«Բավարիայի» եւ «Բորուսիայի» պարտությունները, Հոլանդի հեթ-տրիկը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Բոխումին» եւ պարտվեց 3։4 հաշվով, թեեւ ընթացքում հաղթում էր 3։1 հաշվով նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկի շնորհիվ։

«Բավարիան» ունի 75 միավոր, երկրորդ տեղում ընթացող «Բորուսիան»՝ 63։ «Մայնցը» 42 միավորով 9-րդ տեղում է, «Բոխումը» 11-րդն է՝ 39 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 3։1 (տեսանյութ)

Ժոնատան Բուրկարդտ, 18, Մուսա Նյակատ, 27, Լեանդրո Բարեյրո, 57 – Ռոբերտ Լեւանդովսկի, 33

«Բորուսիա Դորտմունդ» - «Բոխում»՝ 3։4 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 18, 11մ, 30, 11մ, 62 - Սեբաստիան Պոլտեր, 3, Գերիտ Հոլտման, 8, Յուրգեն Լոկադիա, 81, Միլոշ Պանտովիչ, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս