18:49  ,  30 ապրիլի, 2022

«Նապոլիի» տպավորիչ հաղթանակը՝ 6։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Սասուոլոյին»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը տպավորիչ հաղթանակ տարավ 6։1 հաշվով։

Առաջին խաղակեսում «Նապոլին» 4 գոլ խփեց 14 րոպեում։ 7-ից 21-րդ րոպեներին աչքի ընկան սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն եւ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որը նաեւ դուբլ ձեւակերպեց 54-րդ րոպեին։ 80-րդ րոպեին հաշիվը 6։0 դարձրեց կոսովցի պաշտպան Ամիր Ռահմանին։

«Նապոլին» 70 միավորով երրորդն է եւ ապահովեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ «Սասուոլոն» 10-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նապոլի» - «Սասուոլո»՝ 6։1 (տեսանյութ)

Կալիդու Կուլիբալի, 7, Վիկտոր Օսիմեն, 15, Իրվին Լոսանո, 19, Դրիս Մերտենս, 21, 54, Ամիր Ռահմանի, 80 - Մաքսիմ Լոպես, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում