17:22  ,  30 ապրիլի, 2022

«Լիվերպուլը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նյուքասլի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Լիվերպուլի» միակ գոլը 19-րդ րոպեին խփեց գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան, որին գոլային փոխանցում կատարեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

34 խաղից հետո «Լիվերպուլը» 82 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» (33 խաղ), որն այս տուրում կհյուրընկալվի «Լիդս Յունայթեդին»։ «Նյուքասլը» (35 խաղ) 9-րդն է՝ 43 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նյուքասլ» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)

Նաբի Կեյտա, 19

«Աստոն Վիլա» - «Նորվիչ Սիթի»՝ 18։00 (Երեւանի ժամանակ)

«Սաութհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 18։00

«Ուոթֆորդ» - «Բարնլի»՝ 18։00

«Վուլվերհեմփթոն» - «Բրայթոն»՝ 18։00

«Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում