16:56  ,  30 ապրիլի, 2022

«Նոան» բաց թողեց հաղթանակը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալեց ԲԿՄԱ-ին եւ վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

32-րդ րոպեին «Նոայի» ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը բացեց խաղի հաշիվը։ Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք։ Հարձակվող Էդգար Մովսեսյանը վերականգնեց հավասարությունը։

27 խաղից հետո «Նոան» 34 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 14 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Նոա» - ԲԿՄԱ՝ 1։1

Մաքսիմ Մայրովիչ, 32 - Էդգար Մովսեսյան, 88, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով