01:01  ,  30 ապրիլի, 2022

ՊՍԺ-ն չհաղթեց «Ստրասբուրգին», Մբապեի դուբլը (տեսանյութ)

ՊՍԺ-ն նորընծա չեմպիոնի կարգավիճակում անցկացրեց առաջին հանդիպումը եւ չկարողացավ հասնել հաղթանակի։

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ստրասբուրգին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը բավարարվեց 3։3 հաշվով ոչ ոքի արդյունքով, թեեւ ընթացքում հաղթում էր 3։1 հաշվով։ Փարիզյան թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Աչքի ընկավ նաեւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին։

ՊՍԺ-ն ունի 79 միավոր, «Ստրասբուրգը» 5-րդն է՝ 57 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 3։3 (տեսանյութ)

Կեւին Գամեյրո, 3, Հաբին Դիալո, 75, Անտոնի Կասի, 90+2 - Կիլիան Մբապե, 23, 68, Աշրաֆ Հակիմի, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով