00:53  ,  30 ապրիլի, 2022

«Սեւիլիան» բաց թողեց հաղթանակը, բայց առաջ անցավ «Բարսելոնայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» տանը մրցեց «Կադիսի» հետ եւ բաց թողեց հաղթանակը՝ 1։1։

7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Սեւիլիայի» մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։ 66-րդ րոպեին «Կադիսին» պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Լուկաս Պերեսի գոլը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ձեռքի վիրահատությունից հետո դեռ չի վերականգնվել եւ ընդգրկված չէր «Կադիսի» հայտացուցակում։

«Սեւիլիան» 64 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած «Բարսելոնայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Կադիսը» 17-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սեւիլիա» - «Կադիս»՝ 1։1 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 7 - Լուկաս Պերես, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս