18:52  ,  29 ապրիլի, 2022

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադան ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կամադան խփել էր գերմանական թիմի հաղթական գոլը Լոնդոնի «Վեստ Հեմի» դեմ արտագնա խաղում։ «Այնտրախտն» առավելության էր հասել 2։1 հաշվով։

Մրցանակին հավակնում էին նաեւ իսպանացի կիսապաշտպան Անխելինյոն  («ՌԲ Լայպցիգ»), գերմանացի պաշտպան Մարսել Հալստենբերգը («ՌԲ Լայպցիգ») եւ շվեյցարացի կիսապաշտպան Ջիբրիլ Սոուն («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում