00:53  ,  29 ապրիլի, 2022

«Ռոման» բաց թողեց հաղթանակը «Լեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» Անգլիայում մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ բաց թողեց հաղթանակը՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 15-րդ րոպեին աչքի ընկավ «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

«Լեսթեր Սիթին» հավասարությունը վերականգնեց 67-րդ րոպեին նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանի հարվածի շնորհիվ։ Ինքնագոլ գրանցվեց «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինիի անվան դիմաց։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 57-րդ րոպեին։

Կիսաեզրափակիչի մյուս խաղում հոլանդական «Ֆեյենորդն» ընդունեց ֆրանսիական «Մարսելին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Լեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 67, ինքնագոլ - Լորենցո Պելեգրինի, 15

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3։2

Սիրիլ Դեսերս, 18, 46, Լուիս Սինիստերա, 20 - Ամադու Բամբա Դիենգ, 28, Ժերսոն, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում