Հայաստանի առաջնության 30-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով կիսապաշտպաններ Էդգար Մալաքյանի եւ Դավիթ Մանոյանի գոլերի շնորհիվ։
27 խաղից հետո «Արարատը» 43 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուրարտուն» (25 խաղ) 6-րդն է՝ 30 միավոր։
Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
«Ուրարտու» - «Արարատ»՝ 1։2
Արթուր Միրանյան, 72, 11մ - Էդգար Մալաքյան, 41, Դավիթ Մանոյան, 76
Հեռացումներ՝ Էդգար Գրիգորյան («Ուրարտու), 7, Հովհաննես Նազարյան («Արարատ»), 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում