21:32  ,  28 ապրիլի, 2022

Մալաքյանի եւ Մանոյանի գոլերը հաղթանակ բերեցին «Արարատին»

Հայաստանի առաջնության 30-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով կիսապաշտպաններ Էդգար Մալաքյանի եւ Դավիթ Մանոյանի գոլերի շնորհիվ։

27 խաղից հետո «Արարատը» 43 միավորով երրորդն է եւ 2 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուրարտուն» (25 խաղ) 6-րդն է՝ 30 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1։2

Արթուր Միրանյան, 72, 11մ - Էդգար Մալաքյան, 41, Դավիթ Մանոյան, 76

Հեռացումներ՝ Էդգար Գրիգորյան («Ուրարտու), 7, Հովհաննես Նազարյան («Արարատ»), 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում