18:25  ,  28 ապրիլի, 2022

ՉԼ․ Ալկանտարան՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանական «Վիլյառեալի» դեմ խաղում Ալկանտարան վազել էր 10,93 կմ՝ 28,6 կմ/ժամ առավելագույն արագությամբ։ Փոխանցումների ճշգրտությունը կազմել էր 97 տոկոս։ «Լիվերպուլը» հաղթել էր 2։0 հաշվով։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եւ իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը։

Բենզեման դուբլի հեղինակ էր դարձել «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում, «Ռեալը» պարտվել էր 3։4 հաշվով։ Սիլվան խփել էր կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում