10:42  ,  28 ապրիլի, 2022

Ունաի Էմերի․ Որոշակի հնարավորություններ պահպանեցինք երկրորդ խաղից առաջ

Իսպանական «Վիլյառեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլից» կրած 0։2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։

«Կիսաեզրափակիչում ստիպված ես խաղալ հենց այսպիսի հզոր թիմերի հետ, որոնք լավագույն մարզավիճակում են լինում։ Մենք ցանկանում էինք վերահսկել խաղը եւ հաղթել, բայց մրցակիցը թույլ չտվեց։ Մեզ չէր հաջողվում մոտենալ նրանց դարպասին, բայց լավ պաշտպանվում էինք եւ որոշակի հնարավորություններ պահպանեցինք երկրորդ խաղից առաջ։

Մեր ստադիոնում ամեն ինչ այլ կերպ կլինի։ Կձգտենք ավելի շատ խնդիրներ ստեղծել «Լիվերպուլի» համար, որը մրցաշարի ֆավորիտն է, բայց մենք գիտենք, որ կարող ենք հավասար պայքար մղել։ Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ մենք շանսեր կունենանք»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Պատասխան հանդիպումը Վիլյառեալում տեղի կունենա մայիսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում