09:02  ,  28 ապրիլի, 2022

Յուրգեն Կլոպ․ Ամեն ինչ գերազանց դասավորվեց, բայց սա միայն առաջին խաղակեսն էր

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իսպանական «Վիլյառեալի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը տեղի ունեցավ Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում։

«Մենք լավ էինք շարժվում առաջին խաղակեսում, բայց գոլ չեղավ։ Պետք էր պահպանել դրական տրամադրվածությունն ու մտածողությունը, ինչը մեզ հաջողվեց։ Ամեն ինչ գերազանց դասավորվեց, բայց սա միայն առաջին խաղակեսն էր։

Մեկ շաբաթ անց հյուր կգնանք «Վիլյառեալին» եւ կձգտենք դուրս գալ եզրափակիչ, սակայն այնտեղ մթնոլորտը խիստ տարբեր կլինի։ Պետք է պահպանել մարտական պատրաստականությունը եւ լիարժեք հաղթական տրամադրվածությունը, որպեսզի պատասխան խաղի արդյունքը նույնը լինի»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Պատասխան հանդիպումը Վիլյառեալում տեղի կունենա մայիսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում