13:09  ,  28 ապրիլի, 2022

ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայում «Չորսի եզրափակիչ» ձեւաչափը

ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ձեւաչափի փոփոխություն։ Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կարող են անցկացվել «Չորսի եզրափակիչ» ձեւաչափով, հաղորդում է The Times-ը։

Այդ դեպքում կիսաեզրափակիչի զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում։ Կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կընդունի մեկ քաղաք։ Երեք հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում։

Առաջարկն արել է Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA)։ Փոփոխությունը նախատեսվում է 2024-2025 թվականների մրցաշրջանից, որին արդեն հաստատված է 36 ակումբի մասնակցություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English