12:07  ,  28 ապրիլի, 2022

«Ռեալի» 2 առաջատարների մասնակցությունը հաջորդ խաղին հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալի» երկու առաջատարներ, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն հաջորդ հանդիպումն Իսպանիայի առաջնությունում։

34-րդ տուրում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կընդունի «Էսպանյոլին»։ Իտալացի մասնագետը չի ցանկանում ռիսկի դիմել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ։

«Ռեալ» - «Էսպանյոլ» հանդիպումը տեղի կունենա ապրիլ 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։ Չեմպիոնի տիտղոսն ապահովելու համար մադրիդյան թիմին անհրաժեշտ է 1 միավոր։

«Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մայիսի 4-ին։ Առաջին խաղում անգլիական թիմը տանը հաղթել է 4։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս