00:14  ,  28 ապրիլի, 2022

«Ինտերի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Բոլոնիային», որը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Միլանյան թիմը խաղի հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի գոլի շնորհիվ։

«Բոլոնիայի» պատասխան գոլը 28-րդ րոպեին խփեց ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։ Դաշտի տերերի կազմում 82-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեն, որը դրանից 5 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

34 խաղից հետո «Ինտերը» 72 միավորով մնաց երկրորդ տեղում եւ 2 միավոր հետ է առաջատար «Միլանից»։ «Բոլոնիան» 13-րդն է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուրից տեղափոխված հանդիպում

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 2։1 (տեսանյութ)

Մարկո Արնաուտովիչ, 28, Նիկոլա Սանսոնե, 82 - Իվան Պերիշիչ, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում