19:24  ,  27 ապրիլի, 2022

Ադրբեջանի թիմը չի մասնակցի Երեւանում անցկացվելիք ԵԱ-ին

Բռնցքամարտի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։

Առաջնությունը կանցկացվի մայիսի 21-31-ը։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից զրկված են Ռուսաստանի եւ Բելառուսի բռնցքամարտիկները, որոնք նույնպես չեմ ժամանի Երեւան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում