23:47  ,  26 ապրիլի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» հաղթում է «Ռեալին» (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով հաղթում է մանչեսթերյան թիմը։

Արդեն երկրորդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրունեն։

11-րդ րոպեին կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որին գոլային փոխանցում կատարեց Դե Բրույնեն։

33-րդ րոպեին «Ռեալը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ»՝ 2։1 (առաջին խաղակես)

Կեւին Դե Բրույնե, 2, Գաբրիել Ժեզուս, 11 - Քարիմ Բենզեմա, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում