21:05  ,  26 ապրիլի, 2022

Հայաստանի 9 ծանրորդ կմասնակցի երիտասարդական ԱԱ-ին

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 2-ից Հունաստանի Կրետե կղզում կմասնակցի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Հերակլիոն կմեկնի 9 ծանրորդ՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Ծանրորդները Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մարզումներն անցկացնում է Աբովյանում:

Աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի մայիսի 10-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս