19:09  ,  26 ապրիլի, 2022

Ռուսաստանը զրկվեց հոկեյի ԱԱ-2023-ն անցկացնելու իրավունքից

Ռուսաստանը զրկվել է 2023 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքից, հաղորդում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է Ցյուրիխում տեղի ունեցած ՀՄՖ-ի Խորհրդի նիստում։ Որոշումը հիմնավորվել է մասնակիցների եւ երկրպագուների անվտանգության նկատառումներով։

Առաջնությունը պետք է անցկացվեր 2023թ․ մայիսին Սանկտ Պետերբուրգում։

Ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր նաեւ տափօղակով հոկեյի 2023թ․ աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս