20:58  ,  25 ապրիլի, 2022

«Փյունիկը» հաղթեց եւ վերադարձավ առաջին տեղ

Հայաստանի առաջնության 29-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Նորավանքին» եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

«Փյունիկից» աչքի ընկան սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը, պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն եւ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

26 խաղից հետո «Փյունիկը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ «Նորավանքը» 7-րդն է՝ 23 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Փյունիկ» - «Նորավանք»՝ 3։2

Ուրոշ Նենադովիչ, 46, Ուգո Ֆիրմինո, 60, Սերժ Դեբլե, 67 - Նորայր Նիկողոսյան, 41, Տենտոն Իենե, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս